ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Փարիզը, Մադրիդը և Բեռլինը կճանաչեն Վենեսուելայի ընդդիմադիր Խուան Գուայդոյի իշխանությունը միայն մեկ պայմանով

Փարիզը, Մադրիդը և Բեռլինը կճանաչեն Վենեսուելայի ընդդիմադիր Խուան Գուայդոյի իշխանությունը միայն մեկ պայմանով
27.01.2019 | 00:31

Փարիզը, Մադրիդը և Բեռլինը պատրաստ են Վենեսուելայի նախագահ ճանաչել ընդդիմադիր Ազգային ասամբլեայի խոսնակ Խուան Գուայդոյին մեկ պայմանով միայն, եթե Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջիկա 8 օրերի ընթացքում չանցկացնի նոր ընտրություններ: «Վենեսուելայի ժողովուրդը պետք է ունենա իր ապագայի վերաբերյալ ազատ ընտրություն կատարելու հնարավորություն»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:


Հունվարի 23-ին Վենեսուելայի բազմաթիվ քաղաքներում անցկացվել են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնք վերաճել են ոստիկանության եւ Ազգային գվարդիայի հետ ընդհարումների: Հասարակական կազմակերպությունների տվյալներով՝ զոհվել է ցույցերի առնվազն 26 մասնակից: Բերման են ենթարկել հունվարի 21-ից շարունակվող բողոքի ակցիաների 364 մասնակիցների:

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ